ՄԱՍԻՆ 

 

Նուռը համարվում է Հայաստանում ամենահայտնի և պահանջված արվեստագետներից մեկը, ում ստեղծագործությունները զարդարում են Երևանի փողոցները: Աշխարհահռչակ մարդկանցից շատերը կրում են Նուռ տարբերանշանով զարդեր: Նուռի առանձնահատկությունն այն է, որ երբեք չի կրկնում ինքն իրեն՝ նրա յուրաքանչյուր զարդ եզակի է, մեկ օրինակից: Սրահում ցուցադրվող զարդերի միջոցով Նուռն իր հարգանքի տուրքն է մատուցում այն հայտնի մարդկանց հատդեպ, ովքեր իր կյանքի տարբեր հանգրվաններում ոգեշնչման աղբյուր են հանդիսացել: Եվ նա ստեղծել է բոլոր այդ զարդերը այնպիսի նվիրվածությամբ ու ներդաշնակությամբ, որ մարդիկ ապշում են՝ թե ինչպես կարելի է մեկ ստեղծագործության մեջ համադրել այնպիսի նյութեր, ինչպես օրինակ՝ կրեայի պատյանը, ոսկին, կաշին, բուրդը, փետուրը և այլն: Բացի ոսկերչական զարդերից Նուռ ցուցասրահում կարող եք տեսնել Նուռի գեղանկարչական ու գրաֆիկական ստեղծագործություններն ու մանրաքանդակները: 

Նուռ ցուցասրահում արվեստի սիրահարները բացառիկ հնարավորություն ունեն ձեռք բերելու ժամանակակից  արվեստագետ Արման Նուռի ստեղծած ոսկերչական զարդերը, քանդակները, գեղանկարներն ու գրաֆիկական ստեղծագործությունները:

Ցուցասրահը հիմնադրվել է 2015-ին Երևանում, հիմնադիրն ու սեփականատերն է Առման Նուռը:

Երևանի ամենասրտում է գտնվում այս գողտրիկ ցուցասրահը, որտեղ Նուռը ներկայացված է բազմակողմանիորեն՝ որպես նկարիչ, դիզայներ, քանդակագործ և ոսկերիչ: 

Ցուցասրահը այն միակ վայրն է, որտեղ վաճառվում են արվեստագետի ստեղծագործությունները: Աշխարհի տարբեր ծայրերից Նուռի արվեստով հետաքրքրվող մարդիկ ցանկանում են դառնալու նրա ստեղծագործությունների բացառիկ կրողները:   

2018 թվականի օգոստոսից Նուռ ցուցասրահը իրականացնում է միջազգային նախագծեր՝ կազմակերպելով նաև այլ արվեստագետների ցուցադրություններ իր նոր Պատշգամբ սրահում: 

Նուռ ցուցասրահում գեղեցիկ ավանդույթ են դարձել դասական երաժշտությամբ ուղեկցվող սալոնային երեկոները՝ իրական նվեր արվեստասերների համար: